Կազմակերպության գործունեությունը

«Ընդդեմ իրավական կամայականության» /ԸԻԿ/ հասարակական կազմակերպությունը  աշխատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում:

Կազմակերպության առաքելությունն է նպաստել միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների տարածմանը, հեռավոր համայնքների սոցիալ-տնտեսական և քաղաքացիական զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների հաստատմանը:

ԸԻԿ-ի շահառուները ընտրվում են անկախ ռասայական, գենդերային, ազգային կամ քաղաքական հայացքներից, որոնք են`

  • Ռազմական գործողություններից տուժած անձինք` գերիներ, փախստականներ, պատանդներ  և անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներ:
  • Խոշտանգումների  և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող պատժամիջոցների զոհեր:
  • Էթնիկական փոքրամսնություններ, ժողովրդագրական խմբեր և համայնքեր, որոնք տուժել են իրենց քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային հայացքների ոտնձգություններից: