«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դատապարտում է դատախազի պահելաձևը

2017 թվականի դեկտեմբեր 20-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2016թ. հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործի քննության ընթացքում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը իր խոսքի մեջ մեղադրյալների մասին խոսելիս Արայիկ Խանդոյանին դիմեց ամբաստանյալ, որը դուր չեկավ Արայիկ Խանդոյանին։ Նա հորդորեց դատախազին չդիմել իրեն ամբաստանյալ բառով, ինչին ի պատասխան դատախազ Արամ Արամյանն ասաց՝ «ձենդ կտրի, այ կենդանի»։

Դատավորը Արայիկ Խանդոյանին չորս ժամով հեռացրեց դատարանի դահլիճից, իսկ դատախազին նախազգուշացրեց, ինչից հետո մեղադրյալները հեռացան դահլիճից:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն անընդունելի է համարում և դատապարտում է պետական մարմնի ներկայացուցչի կողմից նման պահելաձևը։

Հիշեցնենք, որ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը հանդիսանում է Արայիկ Խանդոյան պաշտպանը։

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=kSCuVMjTI6g

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով