Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը հավաքագրում է դիտորդներ. հայտարարություն
Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը իրականացնելու է ծրագիր, որի նպատակն է քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու միջոցով նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մասնակիցների համար կազմակերպել եռօրյա դասընթացներ` «Հիմնարար ազատություններ,խաղաղ հավաքների ազատություն» թեմայով։
Երկրորդ փուլում դասընթացի մասնակիցները կիրականացնեն դիտորդական առաքելություն` 2018 թվականի ընթացքում կայանալիք խաղաղ հավաքների ժամանակ: