«Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ-ն կատարել է տունայցեր Տավուշի մարզ
«Ընդդեմ Իրավական Կամայականության» հասարակական կազմակերպությունը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, իր կանոնադրական խնդիրների շրջանակներում հասարակության խոցելի խմբերին տրամադրում է սոցիալական աջակցություն:
Սույն թվականի փետրվարի 9-ին ՀԿ-ի անձնակազմը տունայց կատարեց իր՝ Տավուշի մարզում բնակվող շահառուներին: Այցի ընթացքում շահառուներին տրամադրվեց սոցիալական օգնություն սննդի և հագուստի տեսքով: