Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատումը սահմանված մարդասիրության սկզբունք է, որը չպետք է խախտվի

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը դեռևս 2017թ.-ի դեկտեմբերին հաշվետվություններով դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով քննարկել կին դատապարտյալներ Վ.Խ.-ի և  և Ա. Ա.-ին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու հարցը:

Դիտորդների խմբի գրություններին ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նշված հիվանդությունների ախտահարման աստիճանը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թ.-ի որոշմամբ հաստատված ընդգրկված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին: 2018թ.-ի հունվարի 17-ին  ՀՀ ԱՆ «Աբովյան»  ՔԿՀ կատարած այցելության ժամանակ Դիտորդների խումբը տեղեկացել է, որ Ա.Ա.-ն մահացել է, իսկ Վ. Խ.-ն գտնվում է քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Մանրամասները՝ այստեղ:

Հիշեցնենք, որ դիտորդական խմբի անդամ է հանդիսանում նաև <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ-ի իրավաբան Արա Գազագյոզյանը:

Աղբյուրը՝ pmg.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով