Ոստիկանների կողմից Լ.Զաքարյանի ուսը կոտրած կնոջ գործով “Ընդդեմ իրավական կամյականության” ՀԿ-ի փաստաբան Ա.Ղարագյոզյանը դիմել է վճռաբեկ դատարան

“Ընդդեմ իրավական կամյականության” ՀԿ ոստիկանների բռնությունից անմիջապես հետո թե իրավական և թե
բժշկական աջակցություն է ցուցաբերել քաղաքացուն:
21.03.2017 թ «Ըննդեմ իրավական կամայականության» ՀԿ է դիմել Լաուրա Զաքարյանը և ներկայացրել հանցագործության
մասին հաղորդում, որ 18.03.2017 թ գտնվելով երևան քաղաքի Ազատության հրապարակում, ներկա է գտնվել Արթուր Սարգսյանի
Երևան “Եռաբլուր” կոչված գերեզմատանը հուղարկավորելու նպատակով անցկացվող հավաքին:Ոորշ ժամանակ անց հավաքված
անձանց կողմից կազմակերպվել է երթ`դեպի ՀՀ կառավարության շենք:Երթի ընթացքում ոստիկանության ծառայողները, պահանջելով խտանալ դեպի ճանապարհի հոծ գիծը, սկսկել են սեղմել հավաքի
մասնակիցներին, որի ընթացքում առաջացած հրմշտոցի ժամանակ վայր է ընկել, փոխարենը ոստիկանները քաղաքացուն օգնեին վեր
բարձրացնեին, հակառակը ընկած վիճակում նրանք անցնում էին քաղաքացու վրայով, շարունակելով իրենց բռնի
գործողությունները, ինչի արդյունքում Լ․Զաքարյանը ստացել է աջ ուսագլխի տեղաշարժով կոտրվածքի և մարմնի տարբեր մասերի
սալջարդ տեսքով մարմնական վնասվածքներ:Լ.Զաքարյանը իր հաղորդմամբ պահանջել է պատժել նշված օրն այդ տարածքում
ծառայութուն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին:
22.03.2017 թ Նշված հաղորդումը «Ըննդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական
ծառայություն հետագա ընթացքը լուծելու նպատակով:Որի արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախապատրաստել է
նյութեր:
14.04.2017 թ ՀՀ հատւկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ` Ա.Ժ.Այվազյանը որոշում է կայացրել քրեական գործի
հարուցումը մերժելու մասին:
26.04.2017 թ ՀՀ հատուկ քննչական ծառայության 14.04.2017 թ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին
որոշման դեմ ներկայացրել եմ բողոք ՀՀ Գլխավոր դատախազին:
03.05.2017 թ ՀՀ Գլխավոր դատախազի տեղեկալ`Հ.Ասլանյանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
02.06.2017 թ Լ․Զաքարյանի ներկայացուցիչ Ա․Ղարագյոզյանը որոշումների դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
25.10.2018 թ առաջի ատյանի դատարանը բողոքը բավարարել է և քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի 2017 թ
ապրիլի 14-ի որոշումը վերացրել է։
Առաջի ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերվել է վերաքնիչ բողոք։
29.01.2018 թ-ին վորաքննիչ դատարանը որոշում է կայացրել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարել։
30.03.2018 թ փաստաբանը դիմել է վճռաբեկ դատարան, պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանը կայացնելով նշված
որոշումը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ,7- րդ,8-րդ, 9-րդ, 17-րդ
հոդվածների, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքը ինչպես նաև ՄԻԵԿԻ-Ի 3-րդ հոդվածով
նախատեսված խոշանգումներից զերծ մնալու իրավունքի խախտում:
Փաստաբանը իր բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանը հանդես չի եկել, որպես անաչառ դատարան և հանդես է եկել
որպես կանխակալ և կողմնակալ դատարան։
Դատարանի վերը նշված պատճառաբանությունը, որ վարույթը իրականացնող մարմինը գործողությունները եղել են օրինական
չի բխում գործի նյութերից և անկհայտ ապօրինի է հետևյալ պատճառաբանությամբ՝այսպես ՀՀ հատուկ քննչական ծառայությւոնը
և ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալը նյութերով քրեական գործի ահորւցումը մերժելու, իմ կողմից ներկայացված բողոքը մերժելու
մասին որոշումը կայացնելով, ցուցաբերել են անգործություն: Մի շարք կարևոր հանգամանքների շուրջ քննություն չիրականացնելով

և դրանք փաստող կամ հերքող ապացույցներ ձեռք չբերելով, իսկ ձեռք բերված ապացույցների մեծ մասին տրվել է միակողմանի
գնահատական՝ քողարկելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները և անօրինական
գործողութունները:
Վարույթը իրականացնող մարմինը չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ բոլոր
միջոցառումները`քրեական գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, չի ապահովվել
արդյունավետ քննության պահանջը և կայացված որոշումն օրինական չէ, ու հիմնավորված չէ:
Իսկ այս դեպքում առաջի ատյանի դատարանի, որոշում եղել է օրինակակն քանի, որ դատարանը վերացրել է վերևում նշված
խախտումները և պարտավորեցրել է վարույթը իրականացնող մարմնին հարուցել քրեական գործը և իրականացնել արդյունավետ
քննություն։
Իսկ այն, որ վերաքննիչ դատարանը իր որոշման մեջ նշում է որ վարույթը իրականացնող մարմինը նյութերի
նախապատրաստման ընթացքում չի խախտել տուժողի իրավուքնները և օրինական շահերը դա փաստ է, որ վերաքննիչ դատարանը
միակողմանի է քննել դատախազի վերաքննիչ բողոքը, իսկ տուժող կողմի առարկությունները չի ընդունել, այն դեպքում, որ տուժող
կողմի փաստերը բխում էին ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումից։
Փաստաբանը նշել է, նար որ խախտվել է Խախտվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 10.1-րդ հոդվածը արտահայտվելու
ազատություն, 11.5-րդ հոդվածը հավաքների և միավորման ազատություն:
Ակնհայտ է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վատ վերաբերմուքնի և բռնության վերաբերյալ չի իրականացրել
արդյունավետ քննություն, այլ կատարել է Ձևական քննություն կոծկելով ՀՀ ոստիկանության ծառայողների ապօրինի
գործողությունները:Իսկ վերաքննիչ դատարանն էլ անտեսելով վերը նշված փաստերը, ապօրինի բավարարել է դատախազի բողոքը
որի արդյուքնում էլ չի վերականգնվել տուժողի իրավուքնները և օրինական շահերը։
Ոստիկանների մեղքը հիմնավորվում է նաև դատաբժշկական թիվ 0605 եզրակացությունով` համաձայն որի Լ.Զաքարյանը
մարմնական վնասվածքներ ըստ բժշկական աստաթղթերի և զննության տվյալների`աջ անրակոսկրի հեռակա հատվածի փակ
տեղաշարժով կոտրվածքի, աջ ուսահոդի, աջ բազկի վերին երրորդականի, աջ ստորանրակային, ձախ բազկի շրջանների
արյունազեղումների ձևով, պատճառել են բութ առարկայով/ներով/, հնարավոր է նշված ժամկետում, որոնք առողջությանը
պատճառել են միջին ծանրության վնաս`առողջության տևական քայքայումով:
Ձախ բազկի շրջանի արյունազեղումը հասցվել է բութ առարկայի ուղղակի ներգործության հեետևանքով, ինչպես նաև կարող է
լինել նաև ոտք:
Նյութերի նախապատրաստման ժամանակ, այդ օրը ծառայություն իրականացնող ոչ մի ոստիկանից չի վերցրել բացատրություն,
ոստիկանների ապօրինի հրաման տվող Վալերի Օսիպյանից նույնպես բացատրություն չի վերցվել, ով այդ օրը ղեկավարում էր
ոստիկանների ապօրինի գործողություննրը, չի զննել այդ օրվա մամուլով հրապարակված տեսանյութերը Այդ օրվա
տեսանյութերը զննելու պարագայում կպարզվեր ոստիկանների բռնի գործողությունենրը, որի հետևանքով Լ.Զաքարյանը ստացել
միջին ծանրության մարմնական վնասվածք:
Վերը նշվածի վերաբերյալ վերաքննիչ դատարանը նշել է հետևյալը՛ որ Լ․Զաքարյանի հաղորդման շուրջ իրականացված
նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները ու տեղեկությունները բավարար է հաստատելու, որ
քրեական գործք հաոււցելու հիմքերը տվյալ դեպքում բացակայում են։

Վերաքննիչ դատարանը վերևում նշված հիմնավորումը ակնհայտորեն հահասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-
րդ հոդվածի դրույթին․ որի ուժով քրեական հետապնդում իրականացնող մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և
օբյեկտիվ հետազոտման համար կրում է օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկելու պարտավորություն:
Ակնհայտ է, որ վերաքննիչ դատարանը հանդես չի եկել որպես անկախ և անկողմնակալ դատարան քանի, որ վերջինիս մտքերը
ակնհայտ խախտում են մարդու իրավուքնները և չի բխում քրեական դատավարության նորմերի պահանջներից։

Փաստաբանը նաև իր վճռաբեկ բողեքում նշել է, մի շարք Եվրոպական դատարանի նախադեպքեր, որ ոչ մի դեպքում անձը պետք է
չենթարկվի խոշտանգման կամ վատ վերաբերմունքի:
Փաստաբանը նաև նշել է, որ Լ.Զաքարյանի ուսը կոտրելով վերջինս չի կարողացել շարունակել մանսակցել հավաքին և
ազատերեն արտահայտել իր կարծիքը:Այսինքն թույլ է տրվել ոչ միայն խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտում, այլ
նաև սահամանփակվել է անձի կարծիքը ազատերեն արտահայյտելու իրավունք և խոչընդոտվել է հավաքների մասնակացության
իրավունքը:
Ի վերջո պաշտպանը իր բողոքում նշել և հիմմավորել է, որ միայն խոշտանգման զոհից բացատրություն վերցնելով և նյութերով
քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելով, ՀՀ ի դեմս քննչական մարմինների և վերաքննիչ դատարանի չեն
կատարել դեպքի վերաբերյալ արդյուանվետ քննություն:
Սակայն վատ վերաբերմունքի վերաբերյալ չի կատարվել արդյունավետ քննություն, բացատրություն չի վերցվել այդ օրը
ծառայություն և բռնություն գործադրող ոստիկաններից, չի զննվել լրատվամիջոցների կողմից հրապարակված այդ օրվա խաղաղ
հավաքը լուսաբանող լլրագրողների տեսանյութերը, այդ ամենը չկատարելով, չի կարելի համարել որ քննությունը եղել է օբյեկտիվ
բազմակողմանի և լրիվ:Քանի, որ վարույթը իրականացնող մարմնինը ոչ մի գործուն միջոց չի ձեռնարկել հանցագործությունը
բացահայտելու ուղղությամբ:
Իսկ վերաննիչ դատարանը այս բոլոր կարևոր հարցերին իրավական գնահտական չի տվել միայն նշել է, որ այդ օրը ծառայություն
իրականացնող ոստիկաններից հավաքը լուսաբանող լլրագրողների տեսանյութերը զննելու կարիք չի եղել:Այսինքն ինչպես
վարրույթը իրականացնող մարմինը այնպել էլ, վերաքննիչ դատարանը վատ վեաբերմուքնի վերաբերյալ հրաժարվել են իրականացնել
արդյուանվետ քննություն:
Ի վերջո փաստաբանը մեզ հայտնեց, որ այս գործը պարտադիր պետք է գնա Եվրոպական դատարան, քանի որ խոշտանգման կամ
վատ վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ-ն չի կատարել արդյուանվետ քննություն և չի պատժել հանցագործությւոնյ կատարած անձանց:
<<Ընդդեմ իրավական կամայկանության>>ՀԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով