“Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ ստանձնել է Հասմիկ Սարգսյանի պաշտպանությունը
“Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ ստանձնել է Հասմիկ Սարգսյանի պաշտպանությունը, ով Սիսիանի քննչական բաժնում ենթարկվել է դաժան և անմարդկային վերաբերմունքի:
Կազմակերպությունը Հասմիկ Սարգսյանին տրամադրելու է ինչպես փաստաբանական, բժշկական այնպել էլ հոգեբանական աջակցություն:
Հիշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանի կողմից արված՝ իր նկատմամբ քննիչի կողմից ճնշումներ գործադրվելու մասին ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
“Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ի փաստաբանը դիմել է ՀՀ հատուկ քննչակն ծառայություն Հասմիկ
Սարգսյանի փաստաբան ներգրավվելու պահանջով:
Հիշեցնենք նաև, որ “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ տարիներ շարունակ, իրավաբանական, բժշկական և
հոգեբաննական օգնություն է տրամադրում Խոշտանգման և վատ վերաբերմունքի արժանացած անձանց:
“Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ