Հասմիկ Սարգսյանը 12.04.2018 թ կհարցաքննվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, Սիսիան բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմունքի ենթարկելու դեպքի վերաբերյալ։

Հասմիկ Սարգսյանը 12.04.2018 թ կհարցաքննվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, Սիսիան բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմունքի ենթարկելու դեպքի վերաբերյալ։
12.04.2018 թ. ժամը 15.30-ին Հասմիկ Սարգսյանը հարցաքննվելու է ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր
բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղեկալ Զավեն Թադևոսյանի կողմից, Սիսիանի քննչական
բաժնում դաժան և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու դեպքով։
Ավելի վաղ Հասմիկ Սարգսյանի կողմից արված՝ իր նկատմամբ քննիչի կողմից ճնշումներ գործադրվելու մասին ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու
նպատակով:
09.04.2018 թ “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ն ստանձնել է Հասմիկ Սարգսյանի շահերի պաշտպանությունը։
Հիշեցնենք նաև, որ “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ն տարիներ շարունակ, իրավաբանական, բժշկական և
հոգեբաննական օգնություն է տրամադրում Խոշտանգման և վատ վերաբերմունքի արժանացած
անձանց:

“Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով