«Բարեփոխված» ոստիկանները ծեծում են փողոցում, խոշտանգում դատարանում, ստիպում կոշիկ համբուրել. ուժի մենաշնորհի չարաշահումն իրավապահ համակարգում. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

Վերջին տասը տարում ոստիկանական համակարգը ոչ միայն չի բարեփոխվել, այլև գրանցվել են խոշտանգումների, ուժի մենաշնորհի չարաշահման, կամայականնությունների աննախադեպ դրսևորումներ, փաստում են իրավապաշտպանները: Մասնագետները նշում են, որ վերջին քսան տարում առաջին անգամ գրանցվել է դեպք, երբ մեղադրյալները ծեծի են ենթարկվել հենց դատարանում: Խոսքը, իհարկե, Սասնա ծռերի գործով մեղադրյալների մասին է: Ինչ վերաբերում է քննչական բաժանմունքներում խոշտանգումների, ուժի կիրառման ու սպառնալիքների արդյունքում ցուցմունքի կորզման դեպքերին, ապա դրանք գրեթե անապացուցելի են: Ավելին, տուժողը ինքը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին՝ սուտ մատնության հոդվածով: Վերջին 20 տարում Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միայն մեկ դեպք է հասել դատարան, խոշտանգման մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնվել է քրեական հետախուզության բաժնի պետն է:

Աղբյուրը՝ lratvakan.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով