Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում անհապաղ քրեական գործ հարուցել

2018 թվականի ապրիլի 21-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանության աշխատակիցները հարվածում են փողոցում կանգ առած ավտոմեքենային ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակով, փորձելով կոտրել ավտոմեքենայի դուռը և պատուհանները։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության աշխատակցի կողմից նման անօրինական քայլերը և կոչ անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացու գույքի դիտավորությամբ վնաս հասցնող ոստիկանների նկատմամբ։

Կից կարող եք ծանոթանալ տեսանյութին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով