«Սասնա Ծռերի դատավարական իրավունքները ոտնահարված են». Լարիսա Ալավերդյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան  Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբավորման աջակիցների բողոքի ակցիաներին։

«Ես համոզված եմ, որ փոփոխություններ կլինեն։ Ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նախկինի նման չպետք է Բաղրամյան 26-ից հրահանգներ տրվեն։ Հիմա համակարգն ազատ է և պետք է թույլ տալ, որ արդար դատավարություններ իրականացվեն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները պետք է փորձեն հանդիպումներ ունենալ բողոքողների հետ։ Ըստ նրա ամեն բան պետք է լինի իրավական դաշտի սահմաններում և քաղաքական որոշումներով չէ, որ պետք է հարցեր լուծվեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով