Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ոստիկանների կողմից ուսը կոտրած կնոջ գործով «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբանի բողոքը

08.06.2018 թ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել 2018 թ հունվարի 28-ի որոշման դեմ կիմող «Ընդդեմ իրավական կամայականության» Հկ-ի փաստաբան Ա.Ղարագյոզյանի բողոքը:

Հիշեցնենք, որ  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ոստիկանների բռնությունից անմիջապես հետո թե իրավական և թե բժշկական աջակցություն է ցուցաբերել քաղաքացուն:

21.03.2017 թ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ է դիմել Լաուրա Զաքարյանը և ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որ 18.03.2017 թ գտնվելով երևան քաղաքի Ազատության հրապարակում, ներկա է գտնվել Արթուր Սարգսյանի Երևան «Եռաբլուր» կոչված գերեզմատանը հուղարկավորելու նպատակով անցկացվող հավաքին: Ոորշ ժամանակ անց հավաքված անձանց կողմից կազմակերպվել է երթ ‘դեպի ՀՀ կառավարության շենք: Երթի ընթացքում ոստիկանության ծառայողները, պահանջելով խտանալ դեպի ճանապարհի հոծ գիծը, սկսել են սեղմել հավաքի մասնակիցներին, որի ընթացքում առաջացած հրմշտոցի ժամանակ վայր է ընկել, փոխարենը ոստիկանները քաղաքացուն օգնեին վեր բարձրացնեին, հակառակը ընկած վիճակում նրանք անցնում էին քաղաքացու վրայով, շարունակելով իրենց բռնի գործողությունները, ինչի արդյունքում Լ․Զաքարյանը ստացել է աջ ուսագլխի տեղաշարժով կոտրվածքի և մարմնի տարբեր մասերի սալջարդ տեսքով մարմնական վնասվածքներ: Լ.Զաքարյանը իր հաղորդմամբ պահանջել է պատժել նշված օրն այդ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին: 22.03.2017 թ Նշված հաղորդումը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետագա ընթացքը լուծելու նպատակով: Որի արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախապատրաստել է նյութեր: 14.04.2017 թ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ` Ա.Ժ.Այվազյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 26.04.2017 թ ՀՀ հատուկ քննչական ծառայության 14.04.2017 թ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացրել եմ բողոք ՀՀ Գլխավոր դատախազին: 03.05.2017 թ ՀՀ Գլխավոր դատախազի տեղեկալ` Հ.Ասլանյանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:

02.06.2017 թ Լ․Զաքարյանի ներկայացուցիչ Ա․Ղարագյոզյանը որոշումների դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։25.10.2018 թ առաջի ատյանի դատարանը բողոքը բավարարել է և քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի 2017 թ ապրիլի 14-ի որոշումը վերացրել է։ Առաջի ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք։

29.01.2018 թ-ին վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարել։

30.03.2018 թ փաստաբանը դիմել է վճռաբեկ դատարան, պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանը կայացնելով նշված որոշումը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ,7- րդ,8-րդ, 9-րդ, 17-րդ հոդվածների, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքը ինչպես նաև ՄԻԵԿԻ-Ի 3-րդ հոդվածով նախատեսված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտում: Փաստաբանը իր բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանը հանդես չի եկել, որպես անաչառ դատարան և հանդես է եկել որպես կանխակալ և կողմնակալ դատարան։ Դատարանի վերը նշված պատճառաբանությունը, որ վարույթը իրականացնող մարմինը գործողությունները եղել են օրինական չի բխում գործի նյութերից և անկհայտ ապօրինի է հետևյալ պատճառաբանությամբ՝ այսպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու, իմ կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին որոշումը կայացնելով, ցուցաբերել են անգործություն: Մի շարք կարևոր հանգամանքների շուրջ քննություն չիրականացնելով և դրանք փաստող կամ հերքող ապացույցներ ձեռք չբերելով, իսկ ձեռք բերված ապացույցների մեծ մասին տրվել է միակողմանի գնահատական՝ քողարկելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները և անօրինական գործողությունները: Վարույթը իրականացնող մարմինը չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցառումները` քրեական գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, չի ապահովվել արդյունավետ քննության պահանջը և կայացված որոշումն օրինական չէ, ու հիմնավորված չէ: Իսկ այս դեպքում առաջի ատյանի դատարանի, որոշում եղել է օրինակակն քանի, որ դատարանը վերացրել է վերևում նշված խախտումները և պարտավորեցրել է վարույթը իրականացնող մարմնին հարուցել քրեական գործը և իրականացնել արդյունավետ

քննություն։ Իսկ այն, որ վերաքննիչ դատարանը իր որոշման մեջ նշում է որ վարույթը իրականացնող մարմինը նյութերի նախապատրաստման ընթացքում չի խախտել տուժողի իրավունքները և օրինական շահերը դա փաստ է, որ վերաքննիչ դատարանը միակողմանի է քննել դատախազի վերաքննիչ բողոքը, իսկ տուժող կողմի առարկությունները չի ընդունել, այն դեպքում, որ տուժող կողմի փաստերը բխում էին ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումից։ Փաստաբանը նշել է, նար որ խախտվել է Խախտվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 10.1-րդ հոդվածը արտահայտվելու ազատություն, 11.5-րդ հոդվածը հավաքների և միավորման ազատություն: Ակնհայտ է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վատ վերաբերմունքի և բռնության վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ քննություն, այլ կատարել է ձևական քննություն կոծկելով ՀՀ ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունները: Իսկ վերաքննիչ դատարանն էլ անտեսելով վերը նշված փաստերը, ապօրինի բավարարել է դատախազի բողոքը որի արդյունքում էլ չի վերականգնվել տուժողի իրավունքները և օրինական շահերը։ Ոստիկանների մեղքը հիմնավորվում է նաև դատաբժշկական թիվ 0605 եզրակացությունով` համաձայն որի Լ.Զաքարյանը մարմնական վնասվածքներ ըստ բժշկական փաստաթղթերի և զննության տվյալների աջ անրակոսկրի հեռակա հատվածի փակ տեղաշարժով կոտրվածքի, աջ ուսահոդի, աջ բազկի վերին երրորդականի, աջ ստորանրակային, ձախ բազկի շրջանների արյունազեղումների ձևով, պատճառել են բութ առարկայով/ներով/, հնարավոր է նշված ժամկետում, որոնք առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Ձախ բազկի շրջանի արյունազեղումը հասցվել է բութ առարկայի ուղղակի ներգործության հետևանքով, ինչպես նաև կարող է լինել նաև ոտք:

Նյութերի նախապատրաստման ժամանակ, այդ օրը ծառայություն իրականացնող ոչ մի ոստիկանից չի վերցրել բացատրություն, ոստիկանների ապօրինի հրաման տվող Վալերի Օսիպյանից նույնպես բացատրություն չի վերցվել, ով այդ օրը ղեկավարում էր ոստիկանների ապօրինի գործողությունները, չի զննել այդ օրվա մամուլով հրապարակված տեսանյութերը Այդ օրվա տեսանյութերը զննելու պարագայում կպարզվեր ոստիկանների բռնի գործողությունենրը, որի հետևանքով Լ.Զաքարյանը ստացել միջին ծանրության մարմնական վնասվածք:

Վերը նշվածի վերաբերյալ վերաքննիչ դատարանը նշել է հետևյալը՛ որ Լ․Զաքարյանի հաղորդման շուրջ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները ու տեղեկությունները բավարար է հաստատելու, որ քրեական գործք հատուցելու հիմքերը տվյալ դեպքում բացակայում են։ Վերաքննիչ դատարանը վերևում նշված հիմնավորումը ակնհայտորեն հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի դրույթին․ որի ուժով քրեական հետապնդում իրականացնող մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար կրում է օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկելու պարտավորություն:

Ակնհայտ է, որ վերաքննիչ դատարանը հանդես չի եկել որպես անկախ և անկողմնակալ դատարան քանի, որ վերջինիս մտքերը ակնհայտ խախտում են մարդու իրավունքները և չի բխում քրեական դատավարության նորմերի պահանջներից։ Փաստաբանը նաև իր վճռաբեկ բողոքում նշել է, մի շարք Եվրոպական դատարանի նախադեպեր, որ ոչ մի դեպքում անձը պետք է չենթարկվի խոշտանգման կամ վատ վերաբերմունքի: Փաստաբանը նաև նշել է, որ Լ.Զաքարյանի ուսը կոտրելով վերջինս չի կարողացել շարունակել մասնակցել հավաքին և ազատորեն արտահայտել իր կարծիքը: Այսինքն թույլ է տրվել ոչ միայն խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտում, այլ նաև սահմանափակվել է անձի կարծիքը ազատորեն արտահայտելու իրավունք և խոչընդոտվել է հավաքների մասնակցության իրավունքը:

Ի վերջո փաստաբանը  իր բողոքում նշել և հիմնավորել է, որ միայն խոշտանգման զոհից բացատրություն վերցնելով և նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելով, ՀՀ ի դեմս քննչական մարմինների և վերաքննիչ դատարանի չեն կատարել դեպքի վերաբերյալ արդյունավետ քննություն: Սակայն վատ վերաբերմունքի վերաբերյալ չի կատարվել արդյունավետ քննություն, բացատրություն չի վերցվել այդ օրը ծառայություն և բռնություն գործադրող ոստիկաններից, չի զննվել լրատվամիջոցների կողմից հրապարակված այդ օրվա խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների տեսանյութերը, այդ ամենը չկատարելով, չի կարելի համարել որ քննությունը եղել է օբյեկտիվ բազմակողմանի և լրիվ: Քանի, որ վարույթը իրականացնող մարմնինը ոչ մի գործուն միջոց չի ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Իսկ վերաքննիչ դատարանը այս բոլոր կարևոր հարցերին իրավական գնահատական չի տվել միայն նշել է, որ այդ օրը ծառայություն իրականացնող ոստիկաններից հավաքը լուսաբանող լլրագրողների տեսանյութերը զննելու կարիք չի եղել: Այսինքն ինչպես վարույթը իրականացնող մարմինը այնպես էլ, վերաքննիչ դատարանը վատ վերաբերմունքի վերաբերյալ հրաժարվել են իրականացնել արդյունավետ քննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով