Արարատ Խանդոյանն ազատության մեջ է

Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Արարատ Խանդոյանն ազատության մեջ է: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան վաղաժամկետ ազատման համար։ Դատավոր Վահե Միսակյանը բավարարել է միջնորդությունը և Խանդոյանին ազատ արձակելու մասին որոշում կայացրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով