«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Ա.Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել դատարան Հասմիկ Սարգսյանի գործով

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Ա.Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՔԾ-ի և գլխավոր դատախազության անգործության դեմ: Սիսիանի ոստիկանության բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմուքնի ենթարկված Հասմիկ Սարգսյանի գործով.

Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2017 թ հուլիսի
6-ին ընկերուհի Մարիետա Հովհաննիսյանի դրամապանակից գաղտնի հափշտակել է 4000 ՀՀ դրամ գումար: Նույն օրը ՀՀ ոստիկանության
Միսիանի բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրե են հիշյալ բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր
Ստեփանյանը, սպառնալով, որ իրեն ծեծի կենթարկի, պահանջել է բացատրություն տալ, որ ոչ թե գողացել է 4000 ՀՀ դրամ գումար, այլ
10.000 ՀՀ դրամ գումար:Այունհետև նույն բաժնի օպերլիազոր Պետիկ Ալեքսանյանը սպառնացել է, որ այդ բովանդակույամբ բացատրություն
չտալու դեպքում քանոնի կիրառմամբ իր նկատմամբ բռնություն կգործադրի:Հիշյալ ոստիկանների սպառնալիքների ազդեցության տակ տվել է
իրականությանը չհամապատասխանող բացատրություն և հետագայում որպես մեղադրյալ ցուցմունք`10.000 ՀՀ դրամ գողանալու վերաբերյալ:
Դեպքի առիթով 2018 թ ապրիլի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի
հատկանիշերով հարուցվել է թիվ 62211518 քրեական գործը:Որից հետո Հասմիկ Սարգսյանը ճանաչվել է տուժող:
02.07.2018 թ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ
Զ.Թադևոսյանը, որոշում է կայացրել քրեական հետապնդումը չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:Ոորոշման դեմ
բողոք է ներկայացրել վերջինիս փաստաբանը, սակայն
17.07.2018 թ ՀՀ գլխավոր դատախուզյան ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ`Վ.Մուրադյանը որոշում է
կայացրել բողոքը մերժելու մասին:
Բողոքում նշվում է, որ Վարույթը իրականացնող մարմինը և ՀՀ գլխավոր դատախազի ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության
վարչության պետ`Վ.Մուրադյանը քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին և իմ կողմից
ներկայացված բողոքը մերժելու մասին որոշումը կայացնելով, ցուցաբերել են անգործություն: Մի շարք կարևոր հանգամանքների շուրջ
քննություն չիրականացնելով և դրանք փաստող կամ հերքող ապացույցներ ձեռք չբերելով, իսկ ձեռք բերված ապացույցների մեծ մասին տրվել է
միակողմանի գնահատական՝ քողարկելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները և անօրինական
գործողութունները:
Ակնհայտ է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Զ.Թադևոսյանը վատ վերաբերմունքի և բռնության վերաբերյալ չի իրականացրել
արդյունավետ քննություն, այլ կատարել է Ձևական քննություն կոծկելով ՀՀ ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունները:Նույն
խախտումը թույլ է տվել գործը վերահսկող դատախազի կողմից:
Նախ քրեական գոր հարուցելու առաջին իսկ պահից, վարույթը իրականացնող մարմինը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտում:Քրեական
գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական լիազորություններն անցնելու/ հիմքով:
Սակայն ուսումնասիրելով թ՞ե տուժողից կողմից ներակայցրած հողորդումը և թ՞ե վերջինիս ցուցմունքը ակնհայտ էր, որ քրեական գործը
պետք է հարուցվեր ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով այսինքն խոշտանգում:
Քանի, որ Հասմիկ Սարգսյանը հայտնեկ է, որ իրենից սպառնալիքի ազդեցության տակ ցուցմունք են կորզել, որի արդուքնում էլ Հասմիկ
Սարգսյանը ապօրինի ենթարկիվել է քրեական պատասխանատվության:
ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 րդ հոդվածի համաձայն`(……) Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու
իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական
ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով
կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում
է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու
նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝(…./ ):

Ակնհայտ է, որ ի սկզբանե ՀՀ հատոկ քննչական ծառայությունում Համսիկ Սարգսյանի կողմից հաղորդումը հանցագործության ստանալուց և
նյութեր նախապատրաստելուց հետո, պետք է քրեական գործը հարուցվեր ՀՀ քրեական օրենսգքրի 309.1-րդ հոդվածով և վերը նշված հոդվածի
քննության շրջանակներում պետք է նախաքննություն իրականացվերը:
Ակնհայտ է, որ առաջին իսկ պահից հարուցված քրեական գործը եղել է, սխալ որի արդյունքում էլ վարույթը իրականացնող մարմինը հանդես
չի եկել որպես անկախ մարմին, որ հետևանքով էլ կարճվել է քրեական գործի վարույթը:
Փաստորեն քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմնական պատճառաբանությունն այն է, թե «…կատարված նախաքննությամբ
բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել որևէ այլ ապացույց, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել Հ.Սարգսյանի
նկատամամբ և ցուցմուքններ չեն կորզել:
Քրեական գործի կարճման հիմքում դրված են վկաներ`Մ.Ս.ի, Պ.Ի, Ն.ի ցուցմունքները:
Նման հետևության նախաքննական մարմինը և դատախազությունը հանգել է բռնություն կիրառող և սպառնալիքի տակ տուժողից ցուցմունք
վերցրած ոստիկանության ծառայողների ցուցմունքներով:
Փաստաբանը նշում է, որ վերը անձանց ցուցմուքնները չեն կարող արժանահավատ համարվել, քանի որ նմանատիպ ցուցմունք տալով
ոստիկանության աշխատակիցները և քննիչը փորձել են խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:
Եվ վերը նշված անձանց ցուցմունքները չեն կարող քրեական գործի կարճման հիմքում դրվել, քանի որ այդ ոստիկանները անմիջական
կատարել են բռնություն և տուժողի մոտ վախի մթնոլորդ են ստեղծել իրականությնա չհամապատասխանող ցուցմունքներ վերցնելով:
Այսինքն քննիչ կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջը:
Բողոքում մանսավորապես փաստաբանը նշել է, մի շարք Եվրոպական դատարանի որոշումներով, որենք չեն կատարել հատուկ քնչական
նծառայությունը և գլխավոր դատախազության դատախազը:
Փաստաբանը իր բողոքում նժել է, որ խոշտանգման փաստի վերաբերյալ չի կատարվել արդյունավետ քննություն:

1. Այս գործի դեպքում, վարույթը իրականացնող մարմինը չի ճանաչման ներկայացրել բռնություն գործադրղ ոստիկաններին
տուժողի հետ,
2. Տեղում քննչական գործողություն չի կատարել, որի կատարման դեպքում անմիջապես կարող էր քննիչը առգրավվել Սիսիանի
ոստիկանության բաժնի տեսախցիկների տեսանյութերը:
3. Չի կատարել դատահոգեբանական փորձաքննություն, պարզելու համար տուժողի հոգեբանական վիճակի մասին:
4. Չի հարցաքննել տուժողի աղջկան, ով ականատես վկա է եղել, թե ինչպես են իր ծնողին փորձում սպառնալիքի տակ ծեծի
ենթարկել:
Բողոքում նշվել նաև, որ Խաշտանգումների գործերով կարևոր է տուժողների հոգեբանական ծառայությունը, որը չի իրականացրել
պետության կողմից:Ստամբուլյան արձանագրություն հիման վրա, չի իրականացվել և չի պարզվել Հասմիկ Սարգսյանի հոգեբանական
վիճակը:Որի կատարման դեպքում կպարզվեր, որ տուժողը ենթարկվել է բռնության, որի արդյունքում ստացել է հոգեբանական տրավմա:
Ներակյացրած բողոքով Արա Ղարագյոզյանը դատարանից պահանջում է Վերացնել` քրեական հետապնդումը չիրականացնելու և
քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ`Զ.Թադևոսյանի կողմից կայացրած 02.07.2018 թ
որոշման դեմ ներկայացրած բողոքը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 17.07.2018 թ բողոքը մերժելու մասին որոշումը և
ճանաչելով Հ.Սարգսյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը:
Favl.am-ին փաստաբանը հայնեց, որ սույն գործով դատարանից անկնկալում է արդարություն:
“Ընդդեմ իրավական կամայականություն” ՀԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով