Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ողջունելով խորհրդի կազմին՝ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ միասնական աշխատանքը կլուծի շատ խնդիրներ և, որ ամենակարևորն է այս կառույցը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման անկյունաքարերից մեկն է լինելու:
Օրակարգը հաստատվելուց հետո Վալերիյ Օսիպյանը հասարակական խորհրդի անդամներին հանձնեց վկայականներ:
Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի դերի, նշանակության և առաքելության մասին, աշխատանքային մարմինների մասին և անվստահության ժառանգություն. հրատապ խնդիրներ-անհապաղ լուծումներ ու անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն թեմաներով զեկույցներ:
Հիշեցնենք, որ խմբի անդամ է հանդիսանում նաև «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Միքայել Արամյանը: