Սեպտեմբերի 25-ին կայացավ «Անչափահաս և երիտասարդ իրավախախտների վերասոցիալականացման խթանում» ծրագրի ամփոփման միջոցառումը
Սեպտեմբերի 25-ին կայացավ «Անչափահաս և երիտասարդ իրավախախտների վերասոցիալականացման խթանում» ծրագրի ամփոփման միջոցառումը, որին մասնակցեց նաև «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի սոց. աշխատողը:
Ամփոփվեցին ծրագրի արդյունքները, անդրադարձ կատարվեց անչափահասների և երիտասարդների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելման գործում համագործակցության կարևորությանը, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորություններին և պրոբացիայի ծառայության հետ համագործակցության առկա մեխանիզմներին: