Խուզարկության սենյակում քրեակատարողականի ծառայողները խոշտանգել են կալանավորին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած խոշտանգման գործով դատական նիստը: Կալանավորը ոստիկանության բաժնից տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ, աղիները պարկով մարմնին կախ, եւ չբարեւելու, մի դեպքում՝ ՔԿՀ աշխատակիցներին հայհոյելու պատճառով վայրկյաններ հետո խոշտանգվում է ու չի արձանագրվում այդ մասին: Ամբաստանյալ, արդարադատության մայոր Արմեն Հովհաննիսյանի, որը 2014 թվականի նոյեմբերի 5-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի N 478-Ա հրամանով զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետի պաշտոնը, 2018թ. ապրիլի 9-ից պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է: Այս գործով տուժող է ճանաչվել Արմեն Աղաջանյանը, որի ներկայացուցիչն է «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով:

Աղբյուրը՝ aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով