Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությունը

Նոյեմբերի 28-ին ժամը 9:30-ից, Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում մեկնարկել է Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողով: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրներից ու միջազգային կազմակերպություններից:

Համաժողովը նպատակ ունի ներկայացնել հայաստանյան Կանխարգելման ազգային մեխանիզմի տասնամյա գործունեության ձեռքբերումներն ու փորձը, ինչպես նաև քննարկել մարտահրավերները, որոնց բախվում են աշխարհի երկրների կանխարգելման ազգային մեխանիզմները: Միջոցառումը կստեղծի փորձի փոխանակման հարթակ տարբեր երկրներից ժամանած մարդու իրավունքների ազգային հաստատությունների, կանխարգելման ազգային մեխանիզմների, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ։

Մեր կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ելույթ է ունեցել անազատության մեջ գտնվող կանաց և անչափահասների հիմնախնդիրների մասին զեկույցով:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի Եվրոպայի տարածաշրջանային թիմի ղեկավար տիկին Մարի Ամոսը և այլոք:

Համաժողովին ներկա են նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և այլոք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով