Սկսվել է Հասմիկ Սարգսյանի բողոքի քննությունը հատուկ քննչական ծառայության որոշման դեմ

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը  եւ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ներկայացրեցին 4000 դրամ գողության համար հինգ տարվա դատապարտված Հասմիկ Սարգսյանի բողոքը Հատուկ քննչական ծառայության որոշման եւ գլխավոր դատախազությամբ «վավերացրած» հսկողությունն իրականացած դատախազի որոշման դեմ: Իրավապաշտպաններն ասացին, որ Սիսիանի ոստիկանների խոշտանգումների սպառնալիքներով ձեռք բերված  Հասմիկ Սարգսյանի ցուցմունքի հիման վրա դատավճիռ է կայացվել, նախաքննությունն իրականացվել է ոստիկանների լիազորությունների չարաշահման պայմաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/19/1002672/?fbclid=IwAR0lKPk0VrweGexMi_cebVz0-FObrrgRfski5gyW2p7Fj7wgFA_z3Ak1b_I

Աղբյուրը՝ Aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով