Համայնքային ընտանիք

«Համայնքային ընտանիք» ծրագիրն ԸԻԿ կողմից իրականացվել է 2007-2014թթ., Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի գյուղական համայնքներում: Ծրագրի շահառուներն էին նշված մարզերի սոցիալապես անապահով և բազմանդամ ընտանիքները:

Ծրագրի շրջանակներում 150 շահառու ընտանիքների տրամադրվել է աջակցություն՝ տնտեսական գործունեության միջոցով նրանց սոցիալական վիճակը բարելավելու համար, որի շրջանակներում ընտանիքներին տրամադրվել են գյուղատնտեսական սարքավորումներ և տեխնիկական միջոցներ:

Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում թռչնաբուծությունը, անասնաբուծությունը և մեղվաբուծությունը զարգացնելու համար գյուղացիական ընտանիքներին տրամադրվել են ինկուբատորներ, կերաղացներ, մեղվաընտանիքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով