Կազմակերպությունը հիմնադրվել է 1991 թվականին և Արդարադատության նախարարությունում գրանցվել 1992 թվականի ապրիլ ամսին:
1991-ից մինչև 2000 թվականը այլ կազմակերպությունների հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարբեր ազգությունների մոտ 2010 (ներառյալ 36 երեխա) պատանդ վերադարձվել են իրենց ծննդավայրեր: Ստեղծման օրվանից Կազմակերպությունը հանդես է գալիս մահապատժի վերացման օգտին և նպաստել է մահապատժի դատավճիռների կանխմանն ինչպես Հայաստանում և ԼՂՀ-ում, այնպես էլ Ադրբեջանում:
1993-1994 թթ. Կազմակերպությու-նը ԼՂՀ պետական մարմինների բարի կամքի շնորհիվ նախաձեռնել և վերադարձրել է ռազմական գործողությունների տարածքից տասնյակ ադրբեջանցի խաղաղ բնակիչներ:
Իր գործունեության 10 և ավելի տարիների ընթացքում ԸԻԿ-ը նախաձեռնություն է ցուցաբերել և համագործակցել այլ կազմակերպությունների հետ` տարածաշրջանում խաղաղության հաստատման, կոնֆլիկտների լուծման և հատկապես Արցախյան հիմնահարցի շուրջ:
Սկսած 1996 թվականից ԸԻԿ-ը ընդլայնել է մեծ մասամբ փախստականներով բնակեցված համայնքների հետ աշխատանքները` ուղղված դրանց ինտեգրմանը և ադապտացման, աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, և տեղական ընտրություններին մասնակցությանը:
2001 թվականից ի վեր ԸԻԿ-ի գործունեությունը նպատակուղղված է դեպի`
- Տնտեսական և սոցիալական իրավունքների պաշպանություն,
- Քաղաքացիական մասնակցության զարգացում և տեղական մակարդակով կազմակերպված քաղաքացիական նախաձեռնությունների հզորացում /ԱՀՌԾ-ի և հակակոռուպցիոն ծրագրի իրականացման, տեղական մակարդակով ընտրությունների, որոշումների կայացման ընթացակարգերի, հանրային ծառայությունների մոնիթորինգ և այլն/:
- Թափանցիկության և բնակչության համար տեղեկատվության և ծառայությունների մատչելիության կատարելագործում,
- Բռնության և դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքար,
- Հայաստանում միջազգային մարդասիրական իրավունքի տարածում կրթական ծրագրերի միջոցով,
- Աջակցություն արցախյան հիմնադրի խաղաղ կարգավորմանը և հետճգնաշամային սոցիալական վերականգնում: