Անհայտ կորածների ընտանիքների աջակցության ծրագիր

Ծրագրի համակարգող` Ժորժետա Մեսրոպյան

ԸԻԿ-ի և Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի /ICRC/ միջև համագործակցություն է հաստատվել սկսած 2012 թվականի ապրիլ ամսից, իսկ ICRC-ի հովանավորությամբ կազմակերպությունը  աջակցում է ԼՂ հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին: 

Շահառուներին, որոնց հարազատները անհայտ կորել են պատերազմի ժամանակ տրամադրվում են հատուկ ծառայություններ, տեղեկատվական նիստեր և խմբային աշխատանքներ: Երևանի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի շահառուների համար կազմակերպվել է թվով տասներկու միջոցառումներ` ուղղված առողջապահական, իրավաբանական և սոցիալական իրավունքների պարզաբանմանը: Նրանց տրամադրվում են նաև անհատական և շարունակական աջակցություն:

Խմբային աշխատանքների բովանդակությունը և ներկայացումները պատրաստվում են համատեղ ԸԻԿ-ի և ICRC-ի կողմից, յուրաքանչյուր միջոցառում կազմակերպվում է ԸԻԿ-ի սոց-աշխատողի, թերապևտի և իրավաբանի կողմից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով