Երիտասարդ իրավաբաններ

2014թ ամռանը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի կողմից հովանավորված «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության բարձրացում ակտիվ քաղաքացիության զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում մեկնարկեց Երիտասարդ իրավաբանների վերապատրաստման նախաձեռնությունը: Ծրագրի հիմնական նպատակն է նոր շրջանավարտներին և երիտաարդ իրավաբաններին փոխանցել գործնական հմտություններ և մասնագիտական փորձառություն:

Երիտասարդները իրավաբանների առաջնորդության ներքո մասնակցում են կազմակերպության քաղաքացիական կենտրոնների աշխատանքներին` տրամադրելով իրավական օգնություն և խորհրդատվություն կենտրոնների շահառուներին: Իրավաբանները մասնակցում են նաև դատական ​​նիստերի, համայնքային միջոցառումների,սեմինարների, քննարկումների և տեղական ինքնակառավարման մարմինների հանդիպումների:

Ծրագրի միջոցով Հայաստանի հեռավոր մարզերի երիտասարդները հնարավորություն են ստանում իրենց համայնքներում ներդրում կատարելու` միաժամանակ ձեռք բերելով կարևոր գիտելիքներ ու գործնական փորձ: ԸԻԿ-ի աշխատակազմի հետ աշխատելով` նրանք սովորում են արդյունավետ պաշտպանել քաղաքացիների իրավունքները:

ՔԿ-ների երիտասարդ իրավաբանների մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ սույն հղումով:

Կապան       Մեղրի        Սիսիան        Վայք        Եղեգնաձոր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով