«Ընդդեմ իրավական կամայականության» /ԸԻԿ/ հասարակական կազմակերպությունը ամենաերկարատև գործող և ազդեցիկ ՀԿ-ից է, որը աշխատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում:
Կազմակերպության առաքելությունն է նպաստել միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների տարածմանը, հեռավոր համայնքների սոցիալ-տնտեսական և քաղաքացիական զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների հաստատմանը:
ԸԻԿ-ի շահառուները ընտրվում են անկախ ռասայական, գենդերային, ազգային կամ քաղաքական հայացքներից, որոնք են`
- Ռազմական գործողություններից տուժած անձինք` գերիներ, փախստականներ, պատանդներ և անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներ:
- Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող պատժամիջոցների զոհեր
- Էթնիկական փոքրամսնություններ, ժողովրդագրական խմբեր և համայնքեր, որոնք տուժել են իրենց քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային հայացքների ոտնձգություններից: