Ծրագրի համակարգող` ժորժետա Մեսրոպյան
Խոշտանգումների զոհերի հայկական վերականգնողական և զարգացման կենտրոնը հիմնվել է 1999 թվակքնին, որը տարածաշրջանում հանդիսանում է առաջին վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոն խոշտանգումների զոհերի և անհայտ կորածների ընտանիքի անդամների համար:
ԸԻԿ-ը տարբեր մշտադիտարկման խմբերում ներկայացուցչության միջոցով պարբերաբար այցելություններ է իրականացնում ոստիկանության բաժանմունքներ, նախնական կալանքի կայաններ, քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր` խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտման նպատակով: ԸԻԿ-ը մշտադիտարկում է նաև ԶԼՄ-րի հաղորդումները և ստանում ուղղորդումներ այլ քաղաքացիական հասարակության խմբերից խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ:
Զոհերը ենթարկվում են համապատասխան բուժզննության, խորհրդատվության և բուժումների: Խոշտանգումների ենթարկված անձանց և նրանց ընտանիքների անդամներին ԸԻԿ-ի հոգեբանի միջոցով տրամադրվում է նաև անվճար բուժ-հոգեբանական աջակցություն:
Այլ ծառայությունները, որոնք տրամադրվում են կենտրոնի կողմից ներառում են` անվճար իրավաբանական աջակցություն և դատարաններում ներկայացուցչություն, ինչպես նաև սոցիալական աջակցություն խոցելի խմբերի համար:
Յուրաքանչյուր գործ մանրակրկիտ փաստագրված և գրանցված է կենտրոնի մատյաններում, որը ներառում է նաև դեպքերի նկարագրությունը: Հետազոտությունները և տեղեկատվությունը ներկայացվում է նաև սեմինարների ժամանակ, տպագիր նյութերի միջոցով և խոշտանգումների դեմ քարոզչության ժամանակ:
2007 թվականին ԸԻԿ-ը դարձել է Խոշտանգումների Զոհերի Միջազգային Վերականգնողական Խորհուրդի (IRCT) պաշտոնական անդամ կազմակերպություն ARDCen-TV ծրագրի իրականացման նպատակով:
Ծրագիրը համաֆինանսավորվում է ՄԱԿ-ի Խոշտանգումների Զոհերի Կամավորական Հիմնադրամի և IRCT-ի կողմից: