«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյան Արարատ Խանդոյանի գործով ներկայացրել է վճռաբեկ բողոք

2016թ. հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 59104716 քրեական գործը` Երևան քաղաքի Մ. Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առիթով:

 Արարատ Խանդոյանը այդ օրերին ապօրինի կալանավորվել և   ենթարկվել է քաղաքական հետապնդման:

    Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մարտիրոսյանը վճռել է ամբաստանյալ  Արարատ Խանդոյանին  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում և դատապարտել ազատազրկման 3/երեք/ տարի 6/վեց/ ամիս  ժամկետով:

18.07.2017 թ առաջի ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբանը ներակայցրել է վերաքննիչ բողոք:

11.12.2017 թ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել  Երևան Քաղաքի կենտրոն և Նորք-  Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ հունիսի 27-ի դատավճիռը թողնել անփոփոխ, ամբաստանյալ Ա.խանդոյանի և պաշտպան Ա.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը  մերժել:

Ինչպես Առաջի ատյանի դատարանում այնպես էլ վերաքննիչ դատարանում տեղի են ունեցել մի շարք  դատավարական խախտումներ, դատարանները Ա.Խանդոյանի նկատմամբ արդարադատություն հրաժարվել են իրականացնել:

Պաշտպանը վճռաբեկ  բողոքով ներկայացրել է, որ    Վերաքննիչ դատարանը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներն ու հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության չառնելով, դրսևորելով կողմնակալություն, ակնհայտորեն հանդես գալով մեղադրանքի կողմում, հիմնվելով ոչ թե դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների  դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների, այլ մեղադրանքի կազմում ներառված սուբյեկտիվ, անթույլատրելի ապացույցների և ենթադրությունների վրա, քրեական գործով քաղբանտարկյալ, իմ պաշտպանյալ Արարատ Խանդոյանի  մեղքի մասին չփարատված  բոլոր կասկածներն անթույլատրելիորեն մեկնաբանելով մեղադրանքի օգտին, դատական վիճաբանությունների ընթացքում իմ կողմից պաշտպանական ճառով քրեական գործով մեղադրանքի հիմքում դրված ապացույցների անթույլատրելիությունն ու ոչ վերաբերելիությունը հաստատելու միջնորդություններն անտեսելով, անգամ այդ մասին դատավճռում որևէ բառ չներառելով, դատավճռում տառացիորեն արտատպելով նախաքննության ընթացքում քրեական գործով տուժողների, ոչ օբյեկտիվ, իրար հակասող ցուցմունքները, ըստ  էության  քրեական գործով անցնող վկաների և տուժողների կապը արհեստականորեն վերագրելով իմ  պաշտպանյալի, իսկ վերաքննիչ դատարանը անտեսելով  վերը նշված խախտումները արտատպելով առաջի ատյանի դատարանի որոշման հիմնավորումները   խախտել է ՀՀ սահմանադրության 18-րդ, 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 17-րդ, 18-րդ, 23-րդ, 25-րդ, 105-րդ,  104-րդ, 107-րդ, 124-127-րդ, 360-րդ,  365-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, հոդվածի, 8-10-րդ հոդվածները, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածը, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 358-րդ, հոդվածի պահանջների չհամապատասխանող, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտի կայացմանը:

Պաշտպանի խոսքերով դատարանի  կողմից  մեղադրանքի հիմքում  դրված ապացույցները վերը որևէ կապ չունեն իր պաշտպանյալի հետ, քանի որ քրեական գործով  վերը նշված ոստիկանության ծառայող-վկաներից և 42  տուժողներից ոչ մեկը թե´ նախաքննության փուլում և թե դատարանում ցուցմունք տալու ժամանակ չի մատնանշել, որ Արարատ Խանդոյանն   իրենց նկատմամբ բռնություն է գործադրել կամ հարվածներ հասցրել:

Մասնավորապես վճռաբեկ բողոքում նշվել է, որ  կոպտորեն խախտվել է Ա.Խանդոյանի արդար դատաքննության իրավունքը, դատարանները սահմանափակել են  իրենց կողմից ներկայացվող վկաներին դատարան կանչելու իրավունքը, ապացույց հետազոտելու իրավունքը, արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով փորձել են  հիմնավորել վերջինիս մեղքը:

Վճռաբեկ բողոքում նշվել է, որ սույն գործով անձիք քննիչի սենյակում վկան են դարձել, որը օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց է, սակայն դա նույնպես դրվել է վերջինիս մեղադրանքի հիմքում:

Պաշտպանը նշել է նաև, որ դատարանները խախտել են  և իրավական գնահատական չեն տվել այն, փաստին որ դեպքի օրը  Օրենքի խախտմամբ կիրառված հատուկ միջոցների անթույլատրելիությունը, որի արդյունքում խախտել է ՄԻԵԿ-ի 11-րդ հոդվածը:

Ոստիկանությունը  ձախողեց նաև ցուցարարների հատուկ միջոցների կիրառման մասին տեղեկացնելու պարտականության կատարումը: Որին վերաքննիչ դատարան անդրադարձ չի կատարել և իրավական գնահատական չի արժանացրել:

Վճռաբեկ դատարանից պաշտպանը խնդրել է, որ Ա.Խանդոյանի նկատմամաբ կայացնի Արդարացման դատական ակտ, կամ բեկանի գործը՝ ուղարկի առաջի ատյանի դատարան նոր քննության:

Հիշեցնենք, որ Ա.Խանդոյանի  ապօրինի կալանքի տակ պահելու  երեք գործերը այս պահին  գտնվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և ընդունվել են վարույթ:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով