Սիսիանի ստիկանության բաժնում բռնության ենթարկված կինը ճանաչվել է տուժող

12.04.2018 թ Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիմնա վրա  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Թիվ 62211518 քրեական գործով Հասմիկ Սարգսյան ճանաչվել է տուժող և հարցաքննվել է Սիսիան ոստիկանության բաժնում  անմարդկային և դաժան վերաբերմունքի ենթարկվելու դեպքի կապակցությամբ:

Ավելի վաղ Հասմիկ Սարգսյանի կողմից արված՝ իր նկատմամբ քննիչի կողմից ճնշումներ գործադրվելու մասին ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

09.04.2018 թ “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ն ստանձնել է Հասմիկ Սարգսյանի շահերի պաշտպանությունը։

Հիշեցնենք նաև, որ “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ն տարիներ շարունակ, իրավաբանական, բժշկական և հոգեբաննական օգնություն է տրամադրում Խոշտանգման և վատ վերաբերմունքի արժանացած անձանց:

“Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով