Կազմակերպության արձանագրած խախտումները 17.00-ի տվյալներով
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդները այսօր իրականացնում են դիտորդական առաքելություն, որի ընթացքում արդեն իսկ արձանագրվել եմ մի շարք խախտումներ, մասնավորապես.
- Կրկնակի քվեարկության փորձ
- Բաց քվեարկության մի քանի փորձեր
- Վստահված անձանց վկայականները տեսանելի վայրում փակցված չեն եղել
- Տեղամասերում ժամանակավոր կուտակումներ
- Քվեախցիկները տեղադրված են եղել սահմանված կարգի խախտմամբ՝ պահպանված չի եղել առնվազն 1 մետր հեռավորությունը
Կազմակերպությունը շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն, արդյունքները կհրապարակենք, վերջնական արդյունքների ամփոփումից հետո: