Ծրագրի համակարգող` Քրիստինա Գևորկյան
2013թվականի աշնանը ԸԻԿ-ը դարձավ Կովկասյան ՀԿ-րի կոալիցիայի հակա-խոշտանգումների ցանցի անդամ, որի անդամները աշխատում են խոշտանգումների կանխարգելման, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու և խոշտանգումների զոհերի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերականգնելու ուղղությամբ:
Այս նախաձեռնությունը հզորացնում է կազմակերպությունների միջև կապը հնարավորություն ընձեռնելով խոշտանգումների զոհերին վերականգնողական ծառայություններ մատուցելու և պրոպագանդելու խոշտանգումների դեմ միջազգային ստանդարդների կիրառումը: Տարածաշրջանային իրազեկվածության բարձրացումը և իրավաբանական աջակցության ջանքերը ևս հանդիսանում են ծրագրի հիմնական կոմպոնենտները:
Ցանցի այլ գործընկերներներն են. Վրաստանում` RCT/EMPATHY, Ադրբեջանում` «Ազգային բժշկական ասոցիացիա», Չեչնիայում` «Niiso»/Արդարություն, Աբխազիայում` «Ճգնաժամային կենտրոն — կանանց ասոցիացիա», «Փինալ Ռեֆորմ Ինտերնեշնլ» /PRI/ և «Խոշտանգումների Զոհերի Միջազգային Վերականգնողական Խորհուրդ» /IRCT/ կազմակերպությունները:
Հայաստանում, ԸԻԿ-ը աշխատում է ցանցում ներքին տեղահանված անձանց, փախստականների, նախկին զինգերիների, առևանգված անձանց, դատապարտվածների և պատերազմի հանցագործությունների զոհերի պաշտպանության ուղղությամբ: