Ծրագրի համակարգող` Քրիստինա Գևորկյան
2000 թվականից ի վեր ԸԻԿ-ը ՕՔՍՖԱՄ Հայաստանում կազմակերպության հետ համագործակցությամբ աջակցում է սահմանամերձ և հեռավոր համայնքներում ժողովրդավարական մասնակցության զարգազմանն ու հզորացմանը:
ԸԻԿ-ի 5 Քաղաքացիական կենտրոնները /ՔԿ/ ստեղծվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի` Եղեգնաձոր, Վայք, Սիսիան, Կապան և Մեղրի քաղաքներում: Կենտրոնները ներգրավում են քաղաքացիներին տեղական որոշումների կայացման գործընթացում և նպաստում են հիմնարար ազատությունների պաշտպանությանը: ՔԿ-րը սպասարկում են 16 շահառու համայնքներ, բնակիչներին տրամադրում են անվճար իրավաբանական ծառայություններ, կազմակերպում են դասընթացներ, մոբիլիզացնում են կամավորներին, նվազեցնում են աղետների ռիսկերը և իրականացնում են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների գործունեության մշտադիտարկում:
2013թվականի ընթացքում ՔԿ-ների գործունեության մեջ շեշտը դրվել էր կանանց և երիտասարդների մոբիլիզացման վրա, որոնց նպատակն է պատասխանատու պահել տեղական պաշտոնյաներին ոչ միայն իրենց կարիքների, այլ նաև մեկուսացված և աղքատ խավերի խնդիրների բավարարման համար: ԸԻԿ-ի և ՕՔՍՖԱՄ Հայաստանի կոորդինացմամբ ՔԿ-րի ակտիվիստները սերտորեն աշխատում են կանանց և երիտասարդական խմբերի հետ` վերլուծելով և քարոզելով համայնքային և բնակչության կարևորագույն խնդիրները:
Քարոզչական խնդիրները ներառում են բնապահպանական, ընտանեկան բռնույթան, աշխատանքային և սեփականության իրավունքները, տեղական բյուջետավորումը, երեխաների կրթական իրավունքը և այլ խնդիրներ: